«Գվադալախարա»-«Վերակրուս» ֆուտբոլային հանդիպման ժամանակ դարպասապահը սեփական տուգանային հրապարակից գոլի հեղինակ է դարձել:
Երբ «Գվադալախարա»-ի 2:1 հաշվով հաղթում էր, թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը ուժեղ հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից: Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի:
Ռոդրիգեսի հարվածից հետո մրցակցի դարպասապահը չի կարողացել հասնել իր տեղը, դե իսկ գնդակը, ամբողջ դաշտի վրայով անցնելով, հայտնվել է ցանցում: