Մշակույթ

Արենի Գինու Փառատոն և Գաթայի փառատոն 2021

Արենի Գինու Փառատոն 2021-ը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։

Գաթայի փառատոն 2021-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում։

Փառատոնների անցկացումը հանրապետության մարզերում և գյուղական բնակավայրերում նպատակ ունի ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երևանից, երկարաձգել զբոսաշրջային սեզոնը, վերականգնել և պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաև նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու ակտիվացմանը։ Հենց այս համատեքստում Արենի Գինու Փառատոնը և Գաթայի փառատոնը արդեն ունեն իրենց ուրույն տեղն ու դերը Հայաստանի իրադարձային զբոսաշրջային շուկայում։

Արենի Գինու Փառատոն

Փառատոնների անցկացումը հանրապետության մարզերում և գյուղական բնակավայրերում նպատակ ունի ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երևանից, երկարաձգել զբոսաշրջային սեզոնը, վերականգնել և պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաև նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու ակտիվացմանը։

Հենց այս համատեքստում Արենի Գինու Փառատոնն ունի իր ուրույն տեղն ու դերը Հայաստանի իրադարձային զբոսաշրջային շուկայում։ Փառատոնին այցելուների թիվը հատել է արդեն 37,000 -ի շեմը, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում օտարերկրյա զբոսաշրջիկները։

Արենի Գինու Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Հայաստանը և մասնավորապես` Արենի համայնքը՝ հարակից համայնքների հետ միասին, հանդես է գալիս որպես բարենպաստ և գրավիչ զբոսավայր, այդ թվում նաև` գինեգործության
բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս: Փառատոնի ամենամյա իրականացման շնորհիվ այն արդեն հայտնի է որպես կայացած գինու տոն՝ ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ մի շարք զբոսաշրջիկների, զբոսաշրջային կազմակերպությունների
համար։

Արենի Գինու փառատոնը այժմ ընդգրկում է ամբողջ Արենի գյուղը, վերջինս բաժանվում է հատուկ առանձնացված գոտիների՝

– Արենի համայնքի ներկայացուցիչների համար տարածք, որտեղ բնակիչները ներկայացնում են տնական գինիները (100-ից ավելի տաղավարներով), Վայոց Ձորի մարզին հատուկ ավանդական կերակրատեսակները, քաղցրավենիքները, բերքն ու
բարիքը և այլն,

– Արտադրական գինեգործների և ռեստորանների համար առանձնացված տարածք, որտեղ Հայաստանյան և Արցախյան 30-40 արտադրական գինեգործները՝ միանման հագուստներով ներկայացնում են շուրջ 200 տեսակի գինիներ, ռեստորանները առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացվում են պանրի լայն տեսականի,
արտադրական գինեգործների տարածքում ստեղծվում է հանգստի և սննդի գոտիներ
(food court)։

– Հուշանվերների ցուցադրման և վաճառքի համար առանձնացված տարածք, որտեղ ներկայացված են ինչպես Արենի և հարակից համայնքների արհեստագործների, արվեստագործների կողմից պատրաստված հուշանվերները, այնպես էլ Երևանից և Սյունիքի մարզից ժամանած հուշանվերների սրահները (30-ից ավելի)։

– Հանգստի գոտի

– Կենտրոնական բեմ և պարահրապարակ Փառատոնին մասնակցում են, ներկայացնում, հյուրասիրում և վաճառում իրենց արտադրանքը
ինչպես Արենի համայնքի ներկայացուցիչները, այլ նաև հարակից շրջաններից ներկայացուցիչներ։ Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և
միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը։

Գաթայի Փառատոն

Գաթայի Փառատոնն այս 6 տարիների ընթացքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող միջոցառումների շարքում, և Խաչիկ գյուղի երեք կողմից սահմանամերձ լինելու փաստը չի խոչընդոտում մարդկային մեծ հոսքին դեպի փառատոն՝ 5000-ից ավելի այցելու, ընդ որում հյուրերի մեջ զգալի մաս են կազմում զբոսաշրջիկները։

Փառատոնի շնորհիվ ստեղծվել է մի հարթակ, որտեղ հիմնականում ներկայացնում և վաճառում են իրենց կողմից պատրաստված կերակրատեսակները, բերքն ու բարիքը հենց Խաչիկ գյուղի բնակիչները միանման 35-40 տաղավարներով: Փառատոնի ընթացքում ներկայացվում, այնուհետև կտրվում և այցելուներին է հյուրասիրվում 2017թ․-ին «Դյուցազնի ռեկորդների գրքում» գրանցված ամենամեծ տրամագծով գաթան, որի չափերը տարեց տարի մեծանում են։

Փառատոնի ընթացքում բնակիչների կողմից ներկայացվում են գաթայի, արիշտայի պատրաստման վարպետաց դասեր, մասնակիցները ևս հնարավորություն են ունենում ընդգրկվել այդ գործընթացին։ Բացի Գաստրոնամիկ հատվածը, ներկայցվում են նաև համայնքին հատուկ ազգային երգն ու պարը, ինչպես գյուղի և շրջակա բնակավայրերի պարային ազգագրական խմբերի, այնպես էլ Երևանից ժամանած պրոֆեսիոնալ պարի խմբերի կողմից, գյուղում գործող կարատեյի դպրոցի սաները ցուցադրում են իրենց հմտությունները, գյուղի
արհեստագործ վարպետները ներկայացնում և վաճառում են արդեն պատրաստի կամ հենց տեղում պատրաստվող հուշանվերներ, փառատոնի ընթացքում անցկացվում են տարատեսակ խաղեր երեխաների համար, ազգային խաղեր, ինչպես նաև հետաքրքիր շոու ծրագրեր։

Բանախոսներն են՝

«Արենի Փառատոն» հիմնադրամի նախագծի կառավարիչ Անի Մավյան

Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես

Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ