Երևանի ընդհանուր իրավասության դատարանն երեկ, հուլիսի 10-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:
Կայքի հետ զրույցում այդ մասին հայտնել է Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Դատարանը վճիռը կայացրել է այսօր:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։
Աղբյուրը՝ armtimes.com