fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մերժեց նրա խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ մինչև 10 մլն դրամ գրավով փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:

Այս որոշման հրապարակումից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանները շարունակ բարձրաձայնում են Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, որոշեց անդրադառնալ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդությանը, որի լուծումը նախկինում հետաձգվել էր: Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազներին և պաշտպաններին հետաքրքրող հարցերը լսելուց հետո դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փորձաքննություն նշանակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարկվի այսօր՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ