Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

Ամենադիտվածներ

Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ստացել են դատարանի թույլտվությունը և երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հարցաքննությունը մտադիր են անցկացնել ստի դետեկտորի կիրառմամբ: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովան:

Ըստ նրա, անկախ դատարանի թույլտվությունից, հարցաքննության համար հարկավոր է նաև Պորոշենկոյի համաձայնությունը: Ընդ որում պոլիգրաֆի կիրառմամբ հարցաքննությունը կարելի է անցկացնել միայն քննիչի աշխատասենյակում՝ մինչդատավարական քննության գաղտնիքի պահպանմամբ: Հարցաքննությունն ուղիղ եթերով, ինչպես առաջարկում էր Պորոշենկոն, անհնար է, ասել է Իվանովան։ Այս մասին հայտնում է ВЕДОМОСТИ-ն:

Օգոստոսի 12-ին Պորոշենկոն հարցաքննության է ներկայացել Прямой հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով: Նախկին նախագահը գրեթե 2 ժամ պատասխանել է քննիչի հարցերին: Զրույցից հետո գերատեսչության ղեկավար Ռոման Տուբան հայտարարեց, որ հնարավոր է՝ մյուս հարցաքննությունն անցկացվի պոլիգրաֆի կիրառությամբ: Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ չի վստահում քննության անաչառությանը: Նա համաձայն է ստի դետեկտորի կիրառմանը, միայն եթե այն ուղիղ եթերով հեռարձակվի Прямой հեռուստաալիքով:

Պորոշենկոյի դեմ 11 քրգործ է հարուցվել: Ուկրաինայի դատախազ Յուրի Լուցենկոն ավելի վաղ պնդում էր, որ բոլոր գործերով նա որպես վկա է անցնում: Պորոշենկոն դա համարում է քաղաքական հետապնդում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();