Պլասիդո Դոմինգոյի համերգը չեղարկվել է նրա դեմ մեղադրանքների հետևանքով

Ամենադիտվածներ

Պլասիդո Դոմինգոյի համերգը չեղարկվել է նրա դեմ մեղադրանքների հետևանքով

Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է հոկտեմբերի 6-ին իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ համերգը ՝ նրա դեմ ոտնձգությունների մասին ներկայացված մեղադրանքներից հետո: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի օպերայի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համերգի չեղարկման մասին որոշումն ընդունվել է սեքսուալ ոտնձգությունների մասին վերջերս հնչած բազմաթիվ մեղադրանքներից հետո: Թեեւ նշված դեպքերը տեղի չեն ունեցել Սան Ֆրանցիսկոյի օպերայում, ընկերությունը չի կարող այդ արտիստին ներկայացնել Ռազմական հուշահամալիրային օպերային թատրոնի բեմում», – նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Ֆիլադելֆիայի Սիմֆոնիկ նվագախումբը հետ էր կանչել սեպտեմբերի 18-ին նախատեսված համերգի մասնակցության հրավերը:

8 երգիչներ եւ մեկ պարուհի Associated Press-ին ասել էին, որ իրենք սկսած 80-ականներից տարբեր ժամանակաշրջաններում Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել: Երեք կանայք նշում են, որ Դոմինգոն փորձել է համբուրել իրենց: Զրուցակիցներից մեկը պնդում է, որ երգիչը ձեռքը կիսաշրջազգեստի տակ է մտցրել: Նշված դեպքերն իբրեւ թե տեղի են ունեցել նաեւ  ԱՄՆ տարածքում:

Երկուշաբթի AP-ում հրապարակված նյութում մոտ 30 երգչուհիներ, պարողներ, երաժիշտներ եւ թատրոնի այլ աշխատակցիներ ասել են, որ Դոմինգոն իրենց ներկայությամբ համառ հետաքրքրություն է ցուցաբերել երիտասարդ կանանց նկատմամբ եւ իրեն անվայել պահել:

78-ամյա Դոմինգոն գործակալության միջոցով տարածված հայտարարությունում նշել էր, որ «իրենց անունները չբացահայտած անձանց կողմից 30 տարվա վաղեմության մեղադրանքերը չափազանց մտահոգիչ են»: Երգիչն ընդգծել էր, որ հարաբերություններ է ունեցել միայն երկկողմ համաձայնությամբ:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();