Օգոստոսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը, տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն
- Փախստականի կարգավիճակ ունեցողները կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ.
Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի ներկայացուցիչը Խորհրդին միջնորդեց գործի քննությունը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ ներկայացվելու են երեխային առնչվող և ընտանեկան հարաբերություններին վերաբերող անհատական, անձնական տվյալներ։
Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը բավարարեց:
