ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արաբկիրում Ռոբերտ Քոչարյանի շտաբերը արդեն սկսել են կաշառք բաժանել` ձայնի համար 200$։
«Կաշառքի բաժանման պրոցեսում ներգրավված են նաև Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ։ Տեղեկությունները փորձում եմ ճշտել, ավելի մանրամասն եթե տեղեկություններ ունեք գրեք», – գրել է նա։
Civic.am-ը փորձեց կապ հաստատել Արաբկիրի թաղապետարանի հետ, սակայն որևէ մեկը չպատասխանեց։
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունը արձանագրել է հրապարակումը եւ ուսումնասիրում է այն։
Իսկ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ եթե ողջամիտ կասկածներ կան՝ քաղաքացին պետք է դիմի ոստիկանություն։