Azat TV֊ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է․
«Տոնոյանի և այլ բարձրաստիճան սպաերի ձերբակալությունները հարվածելու են Նիկոլ Փաշինյանի դիրքերին:
Դուրս է գալիս, որ նա նախկինում կոռումպացված պաշտոնյաներին, ըստ ԱԱԾ բացահայտումների, բայց անմեղության վարկածը հաշվի առնելով, նշանակել է նախարար և այլ բարձր պաշտոններում:
Բացի դրանից ներկայիս փուլում, Փաշինյանին ոչ ձեռնտու ձերբակալումներ են, և կախված չեն իրավաքաղաքական որոշումներից այնպես, ինչպես պատերազմի չարաբաստիկ ընթացքն ու ավարտը պատերազմի կեստեղից այլևս ամբողջ ծավալով չէր վերահսկվում հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։
Բոլորին է հայտնի բանակի կոռուպցիան վաղնջենական ժամանակներից և դրա բացահայտումները ուղղակիորեն կազմաքանդելու են ինչ-որ առումով կայացած, զուգահեռաբար չկայացած բարձրաստիճան սպայակազմի հնարավոր գործողությունները՝ պաշտպանելու Հայաստանը արհավիրքից, որը խոստանում են թշնամիներն ու դավադիրները՝ չհպատակվելու պարագայում։
- Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
- ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Այս փուլում, պետության ու ժողովրդի համար, եթե որևէ կարևոր բան կար բացահայտելու, ապա դա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավադրություններն ու դավաճանություններ էին, ինչին պետք է լծված լինեին մեր քննչական մարմինները։ Իսկ եթե ուշադիր եք եղել՝ նկատած կլինեք, որ ոչ մի էական գործ կամ գործերի համախումբ չի մուտքագրվել դատարան, և միգուցե չլինի մոտ ապագայում։ Իսկ փոխարենը ԱԺ-ում հերթական քննիչ հանձնաժողովը կստեղծվի և նախադեպերը հաշվի առնելով՝ Մարտի 1-ի, Գազի պայմանագրի և Ապրիլյան պատերազմի հետ, հերթական անգամ գործը կմնա օդից կախ:
Եվ քանի որ նախադեպերը հուշելու կարողություն ունեն, հետևաբար այստեղ էլ, մեծ հաշվով ոչ մի կողմ չի օգտվելու ներքին գզվրտոցներից, բացի ամեն շառ ու փորձանք գործընթացից խեր որսացող մեր բոլորի ոխերիմ բարեկամը: Ու մի զարմացեք, որ հենց այնտեղից են տեղեկատվությունները ստացել գնումների մասին։ Այսինքն հենց այնտեղից է ուղղորդվում այս գործընթացները, քանի որ նմանատիպ տեղեկատվություններ, ինչպես հայտնի է, չի կարող հենց այնպես, ինչոր մեկի սիրուն աչքերի համար տրվել»,֊ասվում է գրառման մեջ։