Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել և ում աշխատասենյակը խուզարկել էին:
Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն, ըստ օրենքի, կասեցրել է նրա լիազորությունները: Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Աղբյուրը՝ Armlur.am