Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:
«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- ասաց Խաժակյանը և հավելեց, որ ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները այժմ Երևանի քաղաքապետարանի շենքում են:
Ուղիղ հեռարձակման ավարտին Խաժակյանն ընդգծեց, որ բարձրանում է քաղաքապետի խորհրդականի սենյակի հարկ և հավանական է, որ այնտեղ կտեսնի ՀՔԾ ներկայացուցիչներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: