Սպորտ
15:00 18/12/2019

Մանչեսթեր Յունայթեդը բաց չի թողնի Պոգբային. Daily Mail

«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Պոլ Պոգբային թույլ չի տա հեռանալ թիմից հունվարին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ֆրանսիացի կիսապաշտպանն արդեն 2 ամիս է՝ շարքից դուրս է մնացել ծնկի վնասվածքի պատճառով և ևս մի քանի օր բաց կթողնի հիվանդության պատճառով, որով վերադարձել է անցած ուրբաթ եղբոր հարսանիքից:

Ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտին 18 ամիս է մնացել, սակայն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի, բայց Պոգբան ակումբին ասել է, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել անգլիական գրանդի հետ:

Ֆրանսիացին բազմիցս նշել է, որ պատրաստ է նոր մարտահրավերների: Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Շշուկներ էին պտտվում նաև նրա՝ «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին, որի կազմում Պոգբան հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին:

Սակայն, աղբյուրը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», հավատարիմ է մնում իր նախկին դիրքորոշմանն ու վստահեցնում, որ Պոգբան չի վաճառվի: Անգամ հաշվի առնելով այն փաստը, որ ակումբը մտադիր է երկու նոր կենտրոնական կիսապաշտպանի ձեռք բերել մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ