Հուլիսի 1-ին Դավթաշեն վարչական շրջանում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել՝ ապամոնտաժման գործընթացից կադրերով։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին նույնպես ապամոնտաժումը կատարվել է Դավթաշենում։