«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է Կառլո Անչելոտի մասին․
«Ես ակումբ եմ հրավիրել մարզչի, որը շատ է սիրում Նեապոլը և մեր բազան: Դատելով Անչելոտիի վերջին հայտարարություններից՝ նա պատրաստ է այստեղ մնալ առաջիկա 8 տարիներին: Ես ցանկանում եմ, որ Անչելոտին «Նապոլին» գլխավորի հավերժ:
Փոքր-ինչ օրինակ եմ վերցնում «Մանչեսթեր Յունայթեդից» և Ալեքս Ֆերգյուսոնից: Մարզիչը թիմի համար կարևոր է բոլոր տեսանկյուններից. նա թիմին ներկայացնում բոլոր մակարդակներում»,- ասել է Դե Լաուրենտիսը Sky Sport-ին տված հարցազրույցում: