«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ` թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ՝ թիմում մեկնարկային կազմում տեղը կորցնելու մասին կարծիք է հայտնել։
«Յուրաքանչյուրը պետք է վաստակի իր տեղը մեկնարկային կազմում: Դեմբելեն էլ բացառություն չէ:
Երբ Ուսմանը դուրս է գալիս խաղադաշտ, կարող է մնալ մեկնարկային կազմում, եթե լավ խաղա: Նույնը կատարվում է Ֆատիի, Սուարեսի, Գրիզմանի կամ Պիկեի հետ:
Երբ շանս ես ստանում, պետք է ջանաս պահել տեղը մեկնարկային կազմում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Goal-ը: