fbpx
Սպորտ

Դենի Ռոուզը մրցաշրջանը կավարտի Նյուքասլում

«Տոտենհեմը» համաձայնության է եկել «Նյուքասլ»-ի հետ թիմի պաշտպան Դենի Ռոուզի վարձակալության հարցում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նշվում է, որ անգլիացի պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը կտեղափոխվի ակումբ, «Նյուքասլը» ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարի ավելի քան 2 մլն եվրո:

Ավելի վաղ Ռոուզն ասել էր, որ մտադիր է ավարտին հասցնել պայմանագրով նախատեսված 18 ամիսը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օրոք սկսել է առավել հազվադեպ դուրս գալ խաղադաշտ:

Ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ մտադիր է հայտնվել Անգլիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջիկա առաջնության ժամանակ։

Նաև տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պորտուգալացի մասնագետն ու Ռոուզը կոնֆլիկտ են ունեցել մարզման ընթացքում, բայց հետո Մոուրինյուն հերքել էր դրանք:

Ընթացիկ մրցաշրջանում Դենին անգլիական Պրեմիեր-լիգայի 12 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ