Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Նշվում է, որ Դեպայը կշարունակի ելույթները «Բարսայում», եթե նա տեղ ունենա մեկնարկային կազմում։
Միևնույն ժամանակ, իսպանական ակումբի տրանսֆերային նպատակներից են Էրլինգ Հալանդն ու Էդինսոն Կավանին։