Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի պաշտպանության բանակում. Կան վիրավորներ

Ամենադիտվածներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի պաշտպանության բանակում. Կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();