Օգոստոսի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգի (Hoang Quoc Vuong) հետ:
Կողմերը քննարկեցին հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և գործարար ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր: