Տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իսլամական խորհրդի մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի նշանակությունը տնտեսական կապերի խորացման առումով:
ՀՀ դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների խորհրդարանները վավերացրել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այն կվավերացվի նաև ԻԻՀ Մեջլիսի կողմից:
Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։