Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն:
Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան Facebook-ի էջից։
- ՊՆ-ն մեկնաբանել է՝ Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետքաշման մասին լուրը
- Որևէ պաշտոնատար անձ չկրակելու հրաման չի տվել․ ՊՆ փոխնախարար
«Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:
Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը: Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր», – ասված է հայտարարությունում: