«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտերի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը: Այդ խաղում հարձակվողը 80-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը:
«Գերազանց խաղ էր մեզ համար: «Ինտերը» լավագույնն էր առաջնությունում, նրանք 6 խաղում 6 հաղթանակ էին գրանցել:
Դիբալան վերջերս լավ է խաղում, դրա համար հասկանալի էր մեկնարկային կազմում նրա դաշտ դուրս գալը: Վիրավորված չեմ, որ խաղը սկսել եմ պահեստայինների նստարանին»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
