Դիժոնը հետաքրքրված է Յուվենտուսի հարձակվողով

L’Equipe-ն հայտնում է, որ «Դիժոնը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մավիդիդի ծառայություններով։ Մավիդիդը ֆրանսիական ակումբում խաղում է վարձավճարով:

Ըստ պայմանագրի՝ «Դիժոնը» ունի 21-ամյա հարձակվողին ձեռք բերելու հնարավորություն, և ակումբը մտադիր է օգտագործել այն: «Դիժոնի» կազմում Մավիդիդին 30 խաղում խփել է 8 գոլ, և ֆրանսիական ակումբը բանակցություններ է սկսել թուրինյան ակումբի հետ ՝ անգլիացի խաղացողին ձեռք բերելու համար:

Նշենք, որ մինչ այս  հայտնի էր դարձել, որ «Չելսիի» պաշտպան Էմերսոնը մոտ է «Յուվենտուսին» միանալուն:

 

Ամենաթարմ