Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:
Այս մասին հայտնում է քաղաքի համայնքապետարանը՝ իր էջում հրապարակելով տեսանյութ և գրելով, որ, ինչպես երևում է տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:
«Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման և բազմացման համար, իսկ համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նրանց հաճախ հանդիպելու»,- ասվում է գրառման մեջ: