fbpx
Կառավարություն

Մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը․ վարչապետ

Հունիսի 1-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ:

«Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց վարչապետը՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները, ամենուր կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն:

Վարչապետը նաև անդրադարձել է իր առողջական վիճակին։  Հիշեցնենք, որ վարչապետի և նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստը դրական է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ