«Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, մտավորական Հրանտ Դինքի սպասնության գործով ձերբակալված 2 մեղադրյալներ այսօր դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:
Ստամբուլի 14-րդ Ծանր հանցագործությունների դատարանը ազատ արձակելու որոշում է կայացրել լրագրող Էրջան Գյունի և ոստիկանության նախկին ծառայակից Մուհարրեմ Դեմիրքալեի նկատմամբ:
Դինքի սպանության գործով են անցնում թուրք իմամ, գրող, կրոնական ուսուցիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին գլխավոր դատախազ Զեքերյա Օզը, լրագրողներ, ոստիկաններ, անվտանգության այլ աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ 4 հոգի ձերբակալված է, 14-ը փախուստի մեջ են, 85-ն է մեղադրյալ, – հաղորդում է Ակօս թերթը:
Հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա հունիս ամսին:
Հիշեցնենք, որ Հրանդ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության դիմաց: Դատավարությունը տևում է արդեն 12 տարի և դեռևս վերջնականապես չի բացահայտվել: