Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հետ ենք վերցնել որոշակի դիրքեր. Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը․ Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները:

Հովհաննիսյնը նշեց, որ մարտերի ինտենսիվությունն այդքան բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակոփղական գործողություններ:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ:

Դրան հակառակ հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

Մարտերը հիմա էլ շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ