ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Թրամփը Սպիտակ տան պաշտպանության համար շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ։
«Մեծ աշխատանք է իրականցվել անցյալ գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ-ում։ Նրանք ոչ միայն բացարձակապես պրոֆեսիոնալ, այլև շատ գերազանց աշխատանք են արել։ Ես եղել եմ ներսում, հետևել եմ յուրաքանչյուր շարժման և զգացել, լիովին անվտանգ»,- նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ, որոնք սկսվել են ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների միջև։
Great job last night at the White House by the U.S. @SecretService. They were not only totally professional, but very cool. I was inside, watched every move, and couldn’t have felt more safe. They let the “protesters” scream & rant as much as they wanted, but whenever someone….
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 30, 2020

