Հայաստանի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան՝ սկսած բարոյահոգեբանական իրավիճակից, վերջացրած ենթակառուցվածքով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հաջողվել է լուծել լուծել դպրոցների քաղաքականացված լինելու խնդիրը:
«Դրա լավագույն ապացույցն են համապետական ընտրությունները, ներառյալ նաև Երևանի Ավագանու Խորհրդի ընտրությունները: Այդ օրերին մենք որևէ բողոք չստացանք քաղաքական գործընթացներին կրթական հաստատությունների ներգրավման հարցով: Դա, իմ կարծիքով, լավագույն ցուցանիշն է»,-ասաց Հարությունյանը: