fbpx
Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վահրամ Դումանյանը բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը

ԿԳՄՍ նախարությունը հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները:

«Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության ֆինանսավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել «Փարիզյան հռչակագիրը», որտեղ կշեշտադրվի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հանձնառության վերականգնումը և դեպի Կայուն զարգացման նպատակ 4-ի առաջընթացի խթանումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նստաշրջանին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպմանը հեռավար ելույթով հանդես է գալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Իր ելույթում նախարարը կարևորելու է կրթությունը՝ որպես կայուն զարգացման բոլոր նպատակների իրագործման հզոր գործիք, և անդրադառնալու է COVID-19 համավարակով ստեղծված ճգնաժամի պայմաններում կայուն նպատակների իրագործմանն ուղղված Հայաստանի քայլերին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է նաև Արցախի Հանրապետության դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդրի վրա և այդ պայմաններում կրթության իրավունքի իրացման հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ