fbpx
Սպորտ

Դումֆրիսը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում կազմն ուժեղացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, մադրիդյան գրանդի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ինտերի» խաղացող Դենզել Դումֆրիսը:

Դումֆրիսին պայմանագիրը միլանյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Ներաձուրիները ցանկանում են բանակցել նոր համաձայնագրի շուրջ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28-35 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ