Մարզեր

Դուք այսօր եկել եք ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ. Գեղարքունիքի մարզպետ

Այսօր Գեղարքունիքի Գավառ քաղաքում անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում:

«Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, որ դուք այսօր ավելի երջանիկ եք ու ավելի բարձր տրամադրություն ունեք, որովհետև ձեզ դիմավորել է մեր կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը»,- ասաց նա:

Սանոսյանը տեղեկացրեց, որ համաժողովին 110 գործարար է մասնակցում, որոնցից 72 գործարար արտերկրից է: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գործարարներ ԱՄԷ-ից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Քուվեյթից, Իրանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Մարզպետն ասաց, որ տնտեսության բոլոր ճյուղերը չէ, որ մեր մարզում պետք է զարգացնել և որ առաջնահերթություն տվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ