Պաուլո Դիբալան մերժել է Միլանի «Ինտերի» առաջարկը: 25-ամյա արգենտինացին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ:
«Յուվենտուսը» ցանկանում էր Դիբալային փոխանակել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ ու հավելյալ վճարել 8,5 մլն եվրո։ Հաղորդում է Tutto Mercato-ն :
Դիբալան հրաժարվել է այդ տարբերակից: Աղբյուրը կարծում է, որ դա կապված է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրվածության հետ:
Դիբալան այս մրցաշրջանում այնքան էլ հաճախ չի հայտնվում «Յուվենտուսի» մեկնարկային կազմում:

