fbpx
Խորհրդարան

Ձեր ղեկավարած նախկին կառույցն արդյունավետ չի եղել. Անի Սամսոնյան

«Պարո՛ն Գևորգյան, Դուք այնքան տպավորիչ եք խոսում, որ իսկապես Ձեզ ուզում ենք տեսնել այդ պաշտոնում, բայց Դուք մոռանում եք, որ մինչև այս ամբիոնի մոտ գալը, ներկայանալը, Դուք զբաղեցրել եք և ունեցել եք որոշակի պատասխանատվություն, ունեցել եք որոշակի անցած ճանապարհ, որը մարդիկ ուսումնասիրում են, և ըստ այդմ են գնահատում՝ արդյո՞ք Դուք համապատասխանում եք այս պաշտոնին, թե՞ ոչ», – այս մասին խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանին

Սամսոնյանը նշեց, որ երբ Գևորգյանը 2016-2018 թթ. եղել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը, ապա տնօրենը, ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ, ինչի մասին խոսվում է վերահսկիչ պալատի զեկույցում։

Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ Վերահսկիչ պալատը տվել է իր գնահատականները, որոնց վերաբերյալ իրենք էլ տվել են իրենց պարզաբանումները։ Իսկ Համաշխարհային բանկի գնահատմամբ, ըստ Գևորգյանի, այդ ԾԻԳ-ի ծրագրերից մեկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ