fbpx
Իրավական

Ձերբակալություններ Բագրատաշենի սահմանային անցակետում

Հունվարի 30-ին, ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ի մասի (Ուրիշի գույքը դիտավորյալ վնասելը) մեղադրանքով:

***

Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 34-ամյա Գագիկ Խ.-ն, որը հունվարի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի (Պետական սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ