«Չելսին» առաջարկ է արել «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսին ձեռք բերելու համար, հայտնում է Sportsmole-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 26-ամյա պաշտպանի համար առաջարկել է 31 մլն ֆունտ (մոտ 35 մլն եվրո), սակայն մերժում է ստացել։ Ինտերը ցանկանում է առնվազն 48 մլն ֆունտ (մոտ 55 մլն եվրո)։
Նշվում է, որ Գրեմ Փոթերը ցանկանում է ուժեղացնել «Չելսիի» պաշտպանության աջ եզրը՝ Ռիս Ջեյմսի մեծ թվով վնասվածքների պատճառով։
26-ամյա հոլանդացին «Ինտերում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։