fbpx
Հասարակություն

Ձկնորսները բացել են Սևան-Երևան մայրուղին. Մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների կողմից Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն ասաց, որ բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ ինչ կարգը գործում է և մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել, դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։

Մարզպետը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ձկնորսների հետ:

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առանց ավելորդ բորբոքվածության, հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին իրենք բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում են, կձևակերպեն թղթի վրա և կփոխանցեն Շրջակա միջավայրի նախարությանը և պատասխանատուները կփորձեն պատասխանել։ Հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին էլ կան, հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր էլ կան, որոնք միգուցե որոշակի ժամանակ պահանջեն։ Մեր բնակիչների բոլոր հարցերին, կարծում եմ նախարարությունը սպառիչ պատասխան կտա»,- ընդգծեց Սանոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ