fbpx
Եվրահանգրվան

ԵԱՀԿ նախագահը ողջունել է գերիների վերադարձն ու քարտեզի փոխանցումը

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ազատ է արձակել հայ գերիներից 15-ին, որոնք արդեն Հայաստանում են։ ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանին էր փոխանցել ականապատ տարածքների քարտեզ։ Նիկոլ Փաշինյանը սա բնութագրեց ոչ թե գերիների փոխանակում քարտեզ հետ, այլ դրական քայլ՝ ի պատասխան դրական քայլի։

Այս իրադարձությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։

Նա ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ինֆորմացիայի փոխանցումը, որը կօգնի ականազերծմանը։

Լինդեի խոսքով՝ վստահության այդ միջոցները օգնում են ստեղծել մթնոլորտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության հովանու ներքո բանակցությունների համար։

Նա նշել է, որ ուրախ է աշխատել Վրաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ