fbpx
Կրթություն

Մեկնարկել են ընդունելության քննությունները

Այսօր՝ հուլիսի 2-ի առավոտյան Հայաստանում մեկնարկել են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Հայտնենք, որ ձևավորվել է 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երևանում, 30-ը՝ մարզերում:

Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է, քանի որ այդ օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը:

 

ԿԳՄՍ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության և մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ և առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարևորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- ընդգծել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ