ONE-ի մարտիկ Էդի Ալվարեսը նշել է, թե ով է UFC-ի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի գլխավոր մրցակիցը:
«Կարծում եմ, որ Տոնի Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովի դեմ մենամարտում հաղթելու ամենաբարձր շանսերն ունի։ Ինձ թվում է, որ նա դեմ չէ պարտեր տեղափոխվելու և պայքարելու համար, որտեղ Խաբիբը գերիշխում է և ցույց է տալիս իր ուժեղ կողմերը:
Կարծում եմ, որ Տոնիի շուրջ ինչ-որ առեղված է ստեղծվել: Նա տրամադրված է չհանձնվելու, ցույց է տալիս իր հաստատակամությունը, օգտագործում է պայքարի հին դպրոցի սկզբունքները», – Ալվարեսի խոսքերը փոխանցում է LowKickMMA-ն:

