«Հայաստանում պատմական ժամանակներ են, քանդվել է կոռումպացված համակարգը… ժողովուրդը հինգ տարին մեկ ունի հնարավորություն իր ձայնով օգտվելու կառավարման իրավունքից: Մինչ այս այդ իրավունքը խեղված է եղել»,- այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով ընտրել այնպիսի անձանց, ովքեր կծառայեն ժողովրդին և լուսավոր ծրագրերով երկիրն առաջ կտանեն: Այս մասին հայտնում է 1in.am-ը։
«Եկել է ժամանակը վերջ դնելու տարատեսակ աճպարարություններին ու խաբեբայություններին և ձևավորելու այնպիսի Օրենսդիր իշխանություն որն իրապես իշխանություն կլինի»,- ընդգծեց Է. Մարուքյանը: