Դեկտեմբերի 1-ին, ժամը 08։01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:15-ին, մարվել՝ 09:20-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։