Օգոստոսի 4-ին ֆրանսիացի էքստրեմալ մարզիկ Ֆրենկի Զապատան ֆլայբորդով հաջողությամբ անցել է Լա Մանշը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Սա մարզիկի երկրորդ փորձն է։ Առաջինը եղել է հուլիսի 25-ին և անհաջող ավարտ է ունեցել։ Զակատան թռչում է՝ տախտակի վրա կանգնած․ վառելիքի բաքը գտնվում է նրա ուսապարկում։
Սանգատտե քաղաքի (Ֆրանսիա) լողափից մինչև Բրիտանիայի Դուվրի Սուրբ Մարգարիտա նեղուցը թռիչքը տևել է 20 րոպե՝ միջանկյալ լիցքավորմամբ: Տարածությունը մոտավորապես 36 կմ է: