fbpx
Հասարակություն

Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:05-ին:

Այրվել են 30 գմ էլեկտրական լարեր, մեկ բազմոց, ջերմահարվել՝ ավտոլվացման կետի տանիքի պենոպլաստե կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ