Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ

Ամենադիտվածներ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է.

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով:

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է: Աշխատանքներ են տարվում ՊԵԿ համակարգերի և այլ գերատեսչությունների միջև կապի վերականգման ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար»:

 

Ամենաթարմ