Իլոն Մասկը և երգչուհի Գրայմսն առաջին անգամ հանրությանը միասին ներկայացել են Met Gala 2018 միջոցառման կարմիր գորգին:
Wall Street Journal թերթը հրապարակել է կանադացի երգչուհի Գրայմսի հետ արված հարցազրույցը, որում երգչուհին խոսել է իր և Իլոն Մասկի հարաբերությունների մասին:
«Ես սիրում եմ նրան… Նա հիասքանչ է…»,- այսպես է մեկնաբանել երգչուհին իր և միլիարդատիրոջ հարաբերությունները:
Երգչուհին հարցազրույցի ընթացքում նաև հերքել է իրենց բաժանության մասին տարածված ասեկոսեները: