fbpx
Ազատ Լրահոս

Էլթոն Ջոնի հերթական սկանդալը կենգուրուների հայրենիքում

Համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ Էլթոն Ջոնը ինքնաթիռից նետում է  Gucci-ի՝  իր չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը։ Դեմքը տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում: Ջոնը այնտեղ է ժամանել սեփական ինքնաթիռով: Այս մասին մեզ տեղեկացնում է  Kulturomania.ru կայքը:

Կադրերում երևում է, թե ինչպես է բրիտանացի երգիչը ներքև նետում թանկարժեք պայուսակը: Վայրկյաններ անց պարզ է դառնում, որ երգիչի ծանոթներից ինչ-որ մեկը հասցրել է բռնել պայուսակը, ով այն տեղավորել է մոտակայքում կանգնած ամենագնացի բեռնախցիկը։

Կենգուրուների հայրենիքում տեղի ունեցաց սկանդալը, որտեղ մասնակցություն ուներ երգիչը, առաջին դեպքը չէր: Նոյեմբերի վերջին Էլթոն Ջոնը սկանդալ էր բարձրացրել ավստրալական Պերտե քաղաքում իր համերգի ընթացքում։ Երգչին զայրացրել էր, որ անվտանգության աշխատակիցները փորձել էին դահլիճից դուրս հանել հանդիսատեսից մեկին։ Էլթոն Ջոնը նրանց հասցեին անվայել արտահայտություններով եւ զայրալից քննադատություն էր հնչեցրել՝ պահանջելով իր երկրպագուին հանգիստ թողնել, սակայն մի երգ կատարելու հետո ներողություն էր խնդրել կոպիտ արտահայտությունների համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ