France Bleu ռադիոկայանի փոխանցմամբ՝ Օդերևութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի մարզում։
Նշվում է, որ բնական երևույթի հետևանքով հրդեհներ են բռնկվել Բիշայմ, Էլիսայմ և Իպսայմ քաղաքների շենքերում։
Հաղորդվում է նաև, որ մթնոլորտում ամենամեծ քանակությամբ էլեկտրական պարպումներ են տեղի ունեցել Ստորին Հռենոսի (13,9 հազար) և Վերին Հռենոսի (8,4 հազար) դեպարտամենտներում։