fbpx
Աշխարհ

ԵՄ-ը կճանաչի Հայաստանում տրված կորոնավիրուսային հավաստագրերը

Եվրոպական Միությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին ասվում  է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ Է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում և Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,-ասվում Է փաստաթղթում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը:

Նշվում է, որ ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ