fbpx
Արցախ

ԵՄ-ն հանդես է գալիս «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մաս» դրույթի դեմ. Արիֆ Մամեդով

Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը։

Նրա խոսքով` ԵՄ-ն հանդես է գալիս այդ դրույթի դեմ:

«Օրինակ` փաստաթղթերում, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ, այդ երկրների օկուպացված տարածքները նշված են որպես դրանց անբաժան մասեր», – գրում է Մամեդովը:

Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ